Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի

Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի՝ թոքերում վաղ փուլում հայտնաբերված հանգույցը հեռացնելու նպատակով։ 71-ամյա պապն այս մասին հայտարարել է այսօր՝ Անգելուսի աղոթքից հետո։ «Բժիշկները նպատակահարմար են համարում միջամտությունը, ուստի, հետևելով նրանց խորհուրդներին, որոշել եմ վիրահատվել՝ այն հեռացնելու համար»,- ասել է Լևոն XIV-ը՝ հավելելով, որ վիրահատությունն արդեն նշանակված է առաջիկա օրերին։ Նրա խոսքով՝ թոքերի հանգույցը հայտնաբերվել է շատ վաղ փուլում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15557

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով