Իրանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Բաքու

Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին պաշտոնական այցով ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հրավերով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Քննարկվելու են երկկողմ համագործակցության, այդ թվում՝ անվտանգության և սահմանային հարաբերությունների հարցերը։ Մոմենիին ուղեկցում են Իրանի Արդաբիլի և Գիլանի նահանգապետերը, ճգնաժամային իրավիճակների կառավարման կազմակերպության ղեկավարը և այլ պաշտոնյաներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15638

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով