Ռուսաստանը կարծում է, որ Լիբանանում Իսրայելի զինված ուժերի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և նպաստում իրավիճակի հետագա սրմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Լավրովը վերահաստատել է Մոսկվայի աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը։ «Մենք հավատարիմ ենք մնում մեր գնահատականին, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժային գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը և հանգեցնում Լիբանանում լարվածության հետագա սրման»,- ասել է ռուսաստանցի նախարարը։



