Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

Ադրբեջանում հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ «Բազեների հանդիպում–2026» համատեղ թռիչքամարտավարական զորավարժությունների բացման արարողությունը։ Զորավարժություններին ներգրավված են երկու երկրների ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Բացման արարողությունն անցկացվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիաբազաներից մեկում։ «Համատեղ թռիչքամարտավարական զորավարժություններն անցկացվում են երկու երկրների միջև ստորագրված՝ ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության համաձայն»,– նշված է հաղորդագրության մեջ։ Մասնակիցներին ներկայացվել են զորավարժությունների սցենարը և առաջիկա առաջադրանքները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15585

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով