Հայկական բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների շարունակվող մահերը բացահայտում են պաշտպանության համակարգի խորքային խնդիրները՝ հրամանատարական պատասխանատվության, զինվորական կարգապահության, վերահսկողության և զինծառայողների անվտանգության ոլորտներում։ Օգոստոսին եղան պաշտոնանկություններ, ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, հայտարարվեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Սակայն մահվան դեպքերը շարունակվում են՝ ավելի հրատապ դարձնելով ոչ միայն դրանց պատճառների բացահայտման, այլև պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետության հարցը։ Որտե՞ղ է ավարտվում առանձին հրամանատարի և սկսվում պաշտպանության նախարարի պատասխանատվությունը։ Ինչո՞ւ տարիներ շարունակ չի հաջողվում վերացնել բանակում արմատացած բռնության, նվաստացման և անպատժելիության միջավայրը։ Եվ ինչպե՞ս կառուցել բանակ, որտեղ զինծառայողի կյանքն ու արժանապատվությունը պաշտպանված են ոչ թե հայտարարություններով, այլ գործող ինստիտուտներով։ Այս հարցերը քննարկել ենք «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավապաշտպան Նորայր Նորիկյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



