Բուլղարիայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել․ 11 նավաստի անհետ կորել է

Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից բեռնատար նավ է խորտակվել, ինչի հետևանքով 11 նավաստի անհետ կորել է։ Միջադեպի կապակցությամբ Բուլղարիան ԱԳՆ է կանչել իր երկրում Ռուսաստանի դեսպանին։ Սա մեկ շաբաթվա ընթացքում այդ շրջանում բեռնատար նավի երկրորդ՝ մահվան ելքով վթարն է։ Բուլղարիան Ռուսաստանին ուղղակիորեն չի մեղադրել հարձակումներն իրականացնելու մեջ։ Սակայն երկրի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ տեղի ունեցածը «շահավետ է Ռուսաստանի Դաշնության համար»։ «Բացարձակապես անընդունելի է Բուլղարիայի տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ հերթական հարձակումը»,- ասել է Ռադևը հեռուստատեսային ուղերձում։ Մոսկվան միջադեպերի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չի ներկայացրել։ Հարձակումները դատապարտել են նաև Ուկրաինան և Եվրամիությունը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում գրել է, որ Սև ծովը դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սրման ևս մեկ ճակատ։ Մինչ այս պահը հարձակումների պատասխանատուների վերաբերյալ պաշտոնական հաստատում չի ներկայացվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15636

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով