Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Կիևի վրա բալիստիկ հրթիռների հարձակման մասին Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել։ Նրա խոսքով՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածել է հինգ բալիստիկ հրթիռ։ Զելենսկին նշել է, որ նման հարձակումների մասին հետախուզական տվյալները կարող են փրկել մարդկանց կյանքեր։ Ուկրաինայի նախագահի տվյալներով՝ վերջին երկու օրում ռուսական հարվածների տակ է հայտնվել երկրի 19 շրջան։ «Պատերազմներն ավարտվում են այն ժամանակ, երբ ագրեսորը հասկանում է, որ չի կարող անվերջ ձգձգել պատերազմը»,- ասել է Զելենսկին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15638

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով