Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակություն մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած «America’s Army: The Foundation of the Joint Force» թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ պատվիրակությունը նաև շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում։



