Անշարժ գույքի գործակալությունը թաքցրել է աշխատավարձերի իրական չափերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում հարկման օբյեկտը չհայտարարագրելու և հարկային մարմին ներկայացված հաշվարկներում իրական տվյալները խեղաթյուրելու դեպք։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան 232 հասցեում, անշարժ գույքի գործակալի ծառայություններ իրականացնող ընկերությունը, հարկեր չվճարելու նպատակով, ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում ներառում է խեղաթյուրված տվյալներ՝ այս կերպ թաքցնելով աշխատողների վարձատրության իրական չափերը։ Մասնավորապես, ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները ընդհանուր նշել է շուրջ 54 մլն 272 հազար դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում իրականում այն կազմել է մոտ 538 միլիոն ՀՀ դրամ։ Միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15680

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով