Շինարարների փողոցում կրպակներով և այլ շինություններով զբաղեցված համայնքային տարածքները սահմանափակում էին բնակիչների հանրային օգտագործման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Տարածքներն ազատելու համար իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ։ Այստեղ նախատեսվում է կանաչ գոտի՝ բնակիչների համար հասանելի հանրային տարածքով։ Նշվում է, որ նման աշխատանքներ իրականացվում են ամբողջ Երևանում՝ համայնքային տարածքները բնակիչներին վերադարձնելու նպատակով։



