Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 13-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Ա յս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական կրթության բնագավառում փոխգործակցությանը։ Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15696

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով