Թրամփը կոռուպցիոն մեղադրանքներից հետո պաշտոնանկ է արել որդու նախկին հարսնացուին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Քիմբերլի Գիլֆոյլին խնդրել է հրաժարական տալ Հունաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից. հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Fox News-ի նախկին հաղորդավարուհի Գիլֆոյլը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ իր հասցեին հնչած մի շարք մեղադրանքների պատճառով։ Ըստ հրապարակումների՝ նա Թրամփի աջակիցներից մեկին խնդրել էր վճարել իր վարկային քարտի խոշոր պարտքը՝ դրա դիմաց խոստանալով կապ ապահովել նախագահի վարչակազմի հետ։ Լրատվամիջոցները նաև տեղեկություններ էին հրապարակել Աթենքում նրա ենթադրյալ անպատշաճ վարքագծի մասին։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Գիլֆոյլը լավ է կատարել իր աշխատանքը, սակայն այլևս չի շարունակի պաշտոնավարել Հունաստանում։ «Ինձ դուր չեկավ այն, ինչ կարդացի»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Գիլֆոյլը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները՝ դրանք անվանելով կեղծ, և հայտարարել, որ պատրաստվում է պաշտպանել իրեն։ Նա նաև նշել է, որ Հունաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելն իր համար «կյանքի պատիվն» էր։ 57-ամյա Քիմբերլի Գիլֆոյլը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի նախկին կինն է։ Նա Հունաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց մոտ մեկ ամիս առաջ։ Նույն ժամանակահատվածում հայտնի էր դարձել նաև Գիլֆոյլի և Դոնալդ Թրամփ կրտսերի բաժանման մասին։ Նրանք նշանված էին, սակայն հետագայում խզել էին իրենց հարաբերությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով