Հռոմի պապ Լևոն XIV-ի աջ թոքի ստորին հատվածը կտրվել է չարորակ գոյացությունն ամբողջությամբ հեռացնելու համար։ Հյուսվածաբանական հետազոտությունը հաստատել է ադենոկարցինոմա ախտորոշումը, հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Վիրահատությունը տևել է մոտ 1.5 ժամ և հաջող է անցել՝ առանց բարդությունների։ Հռոմի պապի բժիշկներ Լուիջի Կարբոնեն և Ստեֆանո Մարգարիտորան նշել են, որ «ադենոկարցինոմա» ախտորոշումը ենթադրվում էր դեռ նախավիրահատական հետազոտությունների արդյունքներից ելնելով։ Միևնույն ժամանակ Հռոմի պապն ինքնուրույն էր գնացել Ջեմելիի համալսարանական հիվանդանոց վիրահատության համար։ Նա ժամանել էր մեքենայով և ոտքով հասել հրապարակ, որտեղ նրան դիմավորել են հիվանդանոցի բարձրաստիճան աշխատակիցները։



