Այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Եվ չնայած ողջ քաղաքը պարալիզացված է, ու խիստ սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, այնուամենայնիվ, ՄՀՀ մերձակա տարածքներում տարատեսակ ակցիաներ են տեղի ունենում, որոնք արտահայտում են Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ։ Այս համատեքստում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուրախ ընդունելություն չէր սպասում։ Նրան ակցիայի մասնակիցները դիմավորեցին «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին» պաստառներով։



