Մարտին Պողոսյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում ունեցել է երկու հաջող մոտեցում՝ բարձրացնելով 149 կգ ու 153 կգ: Նա չի կարողացել գլխավերևում պահել 156 կգ: Այս վարժությունում Պողոսյանը 5-րդն էր: Հրում վարժության ընթացքում մեր ծանրորդը գլխավերևում է պահել 186 կգ ու երկրորդ փորձից՝ 190 կգ: Այս վարժությունում նա դարձել էարծաթե մեդալակիր: Երկամարտի 343 կգ արդյունքով՝ Մարտին Պողոսյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16030

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով