Իլոն Մասկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է սահմանափակել Starshield արբանյակային համակարգի աշխատանքը Ուկրաինայում, և վերջինս համաձայնել է։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով չորս աղբյուրի։ Պարբերականի տվյալներով՝ սահմանափակումների հետևանքով համակարգն օգտագործող անօդաչու սարքերի արագությունը սահմանափակվել է ժամում մոտ 160 կմ-ով, ինչը դժվարացրել է ռուսական ռեակտիվ անօդաչուների դեմ ուկրաինական որսացող դրոնների աշխատանքը։ Մասկը հերքել է իր մասնակցությունը, իսկ Թրամփը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ Մասկը պատասխանատու չեն սահմանափակումների համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կատարվածն անվանել է «շատ վտանգավոր և տհաճ անակնկալ»։ The Telegraph-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Վաշինգտոնի և Կիևի միջև՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների շուրջ տարաձայնությունների ֆոնին։



