Հրդեհ է բռնկվել Կանադայի ռազմական բազայում. կան զոհեր և վիրավորներ

Կանադայի Ալբերտա նահանգում՝ Ուեյնրայթի ռազմական բազայում, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դեյվիդ ՄաքԳինթին՝ չհստակեցնելով զոհերի ստույգ թիվն ու հրդեհի պատճառը։ Կանադական Global News-ի փոխանցմամբ՝ հրդեհը կարող էր բռնկվել մարտական վարժանքների ընթացքում գազատարին կամ գազահորին հասցված հարվածից։ Լրատվամիջոցը, հղում անելով անանուն ռազմական աղբյուրներին, հայտնում է առնվազն յոթ զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Այս տվյալները պաշտոնապես չեն հաստատվել։ Իշխանությունների տվյալներով՝ ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է՝ անցնելով ռազմաբազայի ցանկապատերից այն կողմ։ Դեպքի վայրում աշխատում են զինվորականներն ու արտակարգ ծառայությունները։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին միջադեպն անվանել է լուրջ՝ իր աջակցությունը հայտնելով տուժածներին։ Միաժամանակ Էդմոնտոնի Royal Alexandra հիվանդանոցում հայտարարվել է զանգվածային տուժածներով արտակարգ իրավիճակի արձագանքման ռեժիմ։ Տեղական իշխանությունները բնակիչներին հորդորել են հեռու մնալ դեպքի վայրից և ճանապարհը զիջել արտակարգ ծառայությունների մեքենաներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16310

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով