Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լիմոժ քաղաքում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի` 19-րդ դարի շենքը։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։ Լիմոժում բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 5000 մարդ։ Նրանց թվում եղել են մի քանի հարյուր «արմատականացված և չափազանց ագրեսիվ» անձինք, ասել է Վեր Վիեն դեպարտամենտի պրեֆեկտ Մորիս Բարատը, որի մայրաքաղաքը Լիմոժն է։ Զանգվածային անկարգությունների մասնակիցները քաղաքապետարան են մտել՝ կոտրելով պատուհանները ու հրդեհել են այն։ Արդյունքում, 1883 թվականին կառուցված և Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում ընդգրկված շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Աշտարակը և տանիքի մեծ մասը փլուզվել են, իսկ շենքի ճակատային մասի երկու երրորդը ոչնչացվել է։ Բարատը միջադեպը անվանել է «աղետ մշակութային ժառանգության համար»։ Նա հավելել է, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Պրեֆեկտը նաև ընդգծել է, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները հրդեհել են քաղաքապետարանը պաշտոնյաների և ոստիկանների ներկայությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16149

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով