ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականի վրա պայթելուց հետո հրդեհ է բռնկվել նավթատար լցանավում, որը խախտել է Իրանի կողմից սահմանված տարանցման կանոնները։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։ «Նավթատար լցանավը, որը գործում էր սահմանված կանոնների խախտմամբ, պայթել է Հորմուզի նեղուցի հարավային հատվածում տեղադրված ծովային ականի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել մեքենայական բաժանմունքում», – ասվում է հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նեղուցով անցնելիս նավն անջատել է ավտոմատ նույնականացման համակարգը՝ դրանով իսկ խախտելով Իրանի կողմից սահմանված տարանցման կանոնները։ «Եթե Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնող նավերն անջատեն իրենց նավիգացիոն և նույնականացման համակարգերը, նրանց նկատմամբ կձեռնարկվեն կոշտ և վճռական միջոցներ», – ընդգծել են ԻՀՊԿ-ում։ Իրանը պնդում է, որ լիակատար վերահսկողություն է պահպանում Հորմուզի նեղուցի նկատմամբ, մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ամերիկյան զինված ուժերն են վերահսկում այդ ջրային ուղին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16097

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով