Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների գագաթնաժողովի ժամանակ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հնարավոր եռակողմ հանդիպման քննարկումը շարունակվում է, թեև վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է The Wall Street Journal հրատարակությանը: «Առայժմ հստակ պատկերացում չկա բուն հանդիպման կամ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, թեև բոլոր երեք կողմերն ընդունում են նման հանդիպման հիպոտեթիկ հնարավորությունը», – ասել է Պեսկովը։ ԱԽՏՀ գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ին, Չինաստանի Շենժեն քաղաքում։



