Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետ, Նորին Մեծություն Սուլթան Հաջի Հասան ալ-Բոլկիային: ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Բեջանյանը Նորին Մեծությանն է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնները՝ հույս հայտնելով, որ իր նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել նաև Բրունեյ Դարուսսալամի արտաքին գործերի նախարար, արքայազն Աբդուլ Մաթինի հետ՝ նրան փոխանցելով ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ողջույնները։ Սերոբ Բեջանյանը նշել է, որ երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա է համագործակցության զգալի ներուժ, և իր նշանակումը՝ որպես Բրունեյում Հայաստանի առաջին դեսպան, այդ ներուժն իրացնելու հայկական կողմի պատրաստակամության վկայությունն է։ Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16245

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով