Պատրաստվում ենք մի քանի նավ դիզվառելիք ուղարկել ԱՄՆ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը հայտարարել է, որ դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ երկու երկրների հայտարարություններից հետո համաշխարհային շուկաներում գները նվազել են 5-6 տոկոսով։ «Մենք պատրաստվում ենք անհապաղ ուղարկել մի քանի նավ։ Տանկերներն այս պահին նախապատրաստվում են»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ առաջին տանկերը ճանապարհ կընկնի երկու-երեք օրից՝ տեղափոխելով 40 հազար տոննա վառելիք։ Դրան հաջորդող նավերը կմեկնեն մեկը մյուսի հետևից։ Պուտինը նշել է, որ մատակարարումների բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է միայն կարգավորել ֆինանսական հարցերը. «Մեզ պարզապես անհրաժեշտ է ապահովել, որ ֆինանսական պայմանավորվածությունները կարգավորված լինեն, որպեսզի ամեն ինչ աշխատի»,- ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16310

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով