Հրազդանի կիրճում հափշտակել էր պայուսակը և դիմել փախուստի

Հոկտեմբերի 20-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի։ Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը։ 26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16775

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով