ՀՀ տնտեսությունը գազի գնի թանկացումից չի վերանա, բայց ո՞վ կկրի այդ բեռը

Հայաստանի տնտեսությունը կանգնած է կարևոր ընտրության առաջ։ Կառավարությունը 2027 թվականին խոստանում է 5.8 տոկոս տնտեսական աճ և ավելի քան չորս տրիլիոն դրամի պետական ծախսեր։ Խորանում են Ռուսաստանի հետ տնտեսական հակասությունները, աճում են էներգետիկ ռիսկերը, իսկ հայկական արտադրանքը դեռ դժվարությամբ է ճանապարհ գտնում դեպի այլընտրանքային շուկաներ։ Այս պայմաններում նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի նոր ուսումնասիրությունը բարձրացնում է նաև ներքին տնտեսական քաղաքականության սկզբունքային հարցը. ինչո՞ւ է պետությունը պատրաստվում տասնյակ միլիարդավոր դրամներ հատկացնել աշխատավարձերի բարձրացմանը, եթե այդ միջոցների զգալի մասը կարող է բաժին հասնել արդեն իսկ համեմատաբար բարձր վարձատրվող պաշտոնյաներին։ Իսկ որտե՞ղ պետք է փնտրել Հայաստանի իրական տնտեսական դիմադրունակությունը՝ արտոնյալ գազի, արտաքին շուկաների ու նոր աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների՞, թե՞ սեփական արտադրողականության, մրցունակության և արդյունավետ պետական կառավարման մեջ։ Այսօր այս հարցերը քննարկել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ։ Վաչե Գաբրիելյանի արտահայտած տեսակետները նրա անձնական դիրքորոշումն են և չեն արտացոլում Ամերիկյան համալսարանի պաշտոնական դիրքորոշումը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16590

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով