Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ՀՀ բանակի բարեփոխումներին և ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16454

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով