Արտահերթ ընտրությունների գնալուց չենք խուսափում․ թող մտածեն ընտրակաշառքով «ընտրվածները»

Հայաստանի նոր Սահմանադրությունն այլևս միայն իրավական բարեփոխման հարց չէ։ Այն հայտնվել է խաղաղության գործընթացի, իշխանության քաղաքական ապագայի և պետության ռազմավարական ընտրության խաչմերուկում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը պատկերացնում է 2027–2028 թվականներին, իսկ նոր Սահմանադրության հարցում խորհրդարանական ընդդիմության աջակցությունը չստանալու դեպքում չի բացառում արտահերթ ընտրությունները։ Բայց ո՞վ է որոշում Հայաստանի սահմանադրական օրակարգը՝ Հայաստանի ժողովո՞ւրդը, թե՞ խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի առաջադրած պահանջները։ Հնարավո՞ր է քաղաքական համաձայնություն ստանալ առանց հանրային վստահությունը վնասելու։ Եվ եթե իշխանությունը պատրաստ է անգամ նոր ընտրությունների, պատրա՞ստ է նախ վերացնել գործող ընտրական համակարգի այն թերությունները, որոնք արձանագրվել են նաև միջազգային դիտորդների կողմից։ Այս և մյուս հարցերն այսօր քննարկել ենք Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հետ։ «Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16517

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով