ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ, եթե դա դեռ չի արել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։ «Եթե դա դեռ կա, ես կլուծեմ այն», – ասել է նա՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Կիևը դեռևս խնդիր ունի Վաշինգտոնից հետախուզական տվյալներ ստանալու հարցում։



