Երևանում մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 75-ամյա Աշոտ Թ.-ի վարած «Toyota RAV4» և 36-ամյա Ալբերտ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը, գրում է Shamshyan.com-ը ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալբերտ Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16590

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով