Ուսուցիչների մազերը բիզ-բիզ են կանգնում նոր չափորոշիցներից. դրանք ամեն ինչի և ոչնչի մասին են

Ֆրանսիայում աշակերտները փողոց են դուրս գալիս՝ պահանջելով ավելի լավ դպրոցներ, հավասար հնարավորություններ և ավելի ողջամիտ ուսումնական ծանրաբեռնվածություն։ Նրանք հարց են տալիս՝ արդյո՞ք դպրոցն իրենց տալիս է այն ապագան, որը խոստանում է։ Սա հարց է նաև Հայաստանի համար։ ԿԳՄՍ նախարարը կրթությունն անվանում է «ռազմավարությունների ռազմավարություն»։ Բայց դրա հաջողությունը պետք է երևա երեխայի կյանքում՝ կարդացածը հասկանալու, ինքնուրույն մտածելու, գիտելիքը կիրառելու և սեփական կարծիքը պաշտպանելու կարողության մեջ։ PISA-ի առաջին արդյունքները մեզ տվել են միջազգային համեմատության մեկնակետ։ Հիմա պետք է պատասխանենք՝ ո՞ւր ենք ուզում հասնել և ի՞նչ ենք փոխելու դրա համար։ Այսօր «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ ԱՐԱՄ ՓԱԽՉԱՆՅԱՆի հետ խոսելու ենք կրթության արդյունքի, դպրոցի պատասխանատվության և աշակերտի ձայնի մասին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16911

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով