Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել

Վինսենտ վան Գոգի հանրահայտ «Աստղալից գիշեր» կտավը կարող էր ներշնչված լինել 1889 թվականի հուլիսի 22-ի լուսաբացից առաջ Ֆրանսիայի երկնքի տեսարանով։ Այս մասին նշվում է հարավկորեացի հետազոտողների՝ Scientific Reports ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։ Տարիներ շարունակ արվեստաբանները կարծում էին, որ կտավը ստեղծվել է 1889 թվականի հունիսին։ Սակայն հետազոտողները աստղագիտական հաշվարկների միջոցով պարզել են, որ հուլիսի 22-ի երկնքի տեսքը շատ ավելի մոտ է կտավում պատկերվածին․ Լուսինը կիսալուսնի տեսք ուներ, իսկ Վեներան և Ցուլի համաստեղության Հյադես աստղակույտը տեսանելի էին արևելքում։ Հետազոտության համահեղինակ Էլայջա Ջոն-Հյուն Կիմի խոսքով՝ վան Գոգը կարող էր նկատել երկնքի փոփոխությունները և դրանք արտացոլել իր ստեղծագործության մեջ։ Այնուամենայնիվ, մասնագետները շեշտում են, որ հուլիսի 22-ը դեռևս վարկած է, ոչ թե վերջնականապես հաստատված ամսաթիվ։ Քանի որ նկարիչը կտավն ստեղծել է էսքիզների և հիշողության հիման վրա, հնարավոր է՝ երկնքի պատկերը մի քանի տարբեր գիշերների տեսարանների համադրություն լինի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16911

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով