Կիևյան փողոցում մի խումբ անձիք վիճել են, գործի է դրվել ատրճանակ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան փողոցից վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Կիևյան փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում տղամարդկանցից մեկը ատրճանակ է գործի դրել: Միջադեպի 2 մասնակից հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16911

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով