Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերում էլեկտրական շչակների գործարկման մասին։ Փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 26-ին և 27-ին Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մի շարք բնակավայրերում ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Հոկտեմբերի 26-ին, ժամը 14։30-ից մինչև 15։30-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի «Ռանչպարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Հոկտեմբերի 26-ին, ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրականշչակ։ Փրկարար ծառայությունը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։



