Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Սլավիկ Գալստյանը մրցեց նորվեգացի Հավարդ Յորգենսենի հետ ու առավելության հասավ 3:2 հաշվով: 63 կգ քաշային Կարեն Ասլանյանն առավելության հասավ ուզբեկ Ազոտբեկ Խալիմբոևի նկատմամբ 9:0 հաշվով ու կպայքարի ԱԱ-ի եզրափակչի ուղեգրի համար: Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները կկայանան հոկտեմբերի 25-ի երեկոյան:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16717

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով