Վերացվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վան» Ա/Կ՝ Արարատի մարզ, ք․Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 4/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:



