Մոնտե Կառլոյում կայացած Tennis Europe Junior Masters մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Խմբային փուլում հայ թենիսիստը տարել էր 2 հաղթանակ և 2-րդ տեղով դուրս եկել խմբից։ 3-րդ տեղի համար պայքարում Ավետիսյանը 1:6, 6:4, 7:5 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Բոհոմոլկինին ու նվաճել բրոնզե մեդալ:



