Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունները Հայաստանի ժողովրդավարության համար կարևոր փորձություն էին։ Քաղաքացիները քվեարկեցին 21 համայնքում, բայց հինգում քաղաքական մրցակցություն ընդհանրապես չկար։ Որոշ համայնքներում իշխող ուժը ստացավ ավելի քան 90 տոկոս ձայն, մյուսներում ընտրապայքարն ուղեկցվեց ձերբակալություններով, ընտրակաշառքի մեղադրանքներով և վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգերով։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 137 տեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր խախտում։ Բայց գլխավոր հարցը թվերը չեն։ Արդյո՞ք Հայաստանում ընտրությունները դարձել են ազատ քաղաքական մրցակցության միջոց, թե՞ իշխանության և տեղական ազդեցության կենտրոնների առավելությունը վերարտադրող համակարգ։ Այս հարցերը քննարկելու ենք ընտրական փորձագետ Դանիել Իոաննիսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



