ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 2026 թվականի համաժողովին: Այցը կազմակերպվել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) աջակցությամբ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ մի շարք երկրների իրավապահ մարմինների գործընկերների հետ: Աշխատանքային հանդիպումների առանցքում եղել են իրավական համագործակցության ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և հանցավորության դեմ համատեղ պայքարի արդիական մեթոդները: Համաժողովի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրենի առաջին տեղակալ Լեսլի Զիմանի, Դիվանագիտական անվտանգության ծառայության տնօրեն Նիկոլաս Կոլուրայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև անդրադարձել իրավապահ համակարգի բարեփոխումներին և համատեղ ծրագրերի ընթացքին: Միջազգային համաժողովի շրջանակում Քննչական կոմիտեի նախագահն այցելել է նաև մասնագիտացված ցուցահանդեսին, որտեղ ծանոթացել է իրավապահ ոլորտի վերջին տեխնոլոգիական սարքավորումներին: Ցուցահանդեսի ընթացքում գործընկերների հետ քննարկվել են Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով