Լրտեսական ցանցի մասին Փաշինյանի հայտարարությանը կոնկրետ գործողություն պետք է հաջորդի

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իշխանության 80–90 տոկոսանոց հաղթանակներն իր համար մտահոգիչ են։ Նա Հայաստանի քաղաքական ապագայի համար անհրաժեշտ համարեց երիտասարդ, ինտելեկտուալ, ազնիվ, պետականակենտրոն և արտաքին ազդեցություններից անկախ ընդդիմության ձևավորումը։ Միաժամանակ հայտարարեց, որ իշխանությունը չպետք է ստեղծի սեփական ընդդիմությունը և չի խոչընդոտի ինքնուրույն քաղաքական ուժերի կայացմանը։ Բայց ո՞վ կարող է զբաղեցնել այդ քաղաքական տարածքը։ Շահեն Հարությունյանը նոր սերնդի քաղաքական գործիչներից է, որը քաղաքական պայքարի ընտանեկան ժառանգություն ունի։ Հունիսի 7-ի ընտրություններին նա մասնակցեց Արման Թաթոյանի «Միասնության թևերի» հետ, իսկ ընտրություններից հետո հայտարարեց ինքնուրույն քաղաքական ճանապարհը շարունակելու մասին։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե երիտասարդ անկախական ուժերը կարո՞ղ են ձևավորել համոզիչ քաղաքական այլընտրանք՝ սեփական ծրագրով, հասարակական հենարանով և իշխանություն ստանձնելու պատրաստակամությամբ։ Մեր հյուրն է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Շահեն Հարությունյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16867

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով