Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։ Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված է երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության կարևորությունը, բանկն այցելուների համար ապահովել է նաև քննարկումների հատուկ սրահ: Հայաստանում որպես «կանաչ» տնտեսությունների և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից՝ Ակբա բանկն իր գործունեության ամբողջ ընթացքում բացառել է այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական էական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։ Բանկում իրականացվող գործարքների շուրջ 90%-ն այսօր կատարվում է բանկի թվային ուղիներով, որի շնորհիվ Ակբա բանկը նվազեցնում է նաև իր գործունեության բնապահպանական հետքը՝ խնայելով թուղթ և կրճատելով մասնաճյուղեր այցելելու շրջանակում CO₂-ի արտանետումները։ «Ակբան իր գործունեության ընթացքում գործնական քայլերով մշտապես նպաստել է թե՛ կենսաբազմազանության, թե՛ շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը։ Ակբա բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ուղղված են եղել կայուն զարգացմանը, բնության պահպանությանը, Հայաստանի տարբեր համայնքների և հատկապես սահմանամերձ համայնքների զարգացմանը։ Հատկանշական է, որ այդ ծրագրերի իրականացման շրջանակում շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց Ակբա բանկի աշխատակիցները։ Վերջին տարիների ընթացքում Ակբա բանկի և մեր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ Հայաստանի տարբեր շրջաններում»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը: «2011թ.-ից Ակբա բանկում ներդրված է չֆինանսավորվող ոլորտների ցանկ, ըստ որի՝ Ակբա բանկը չի ֆինանսավորում այնպիսի գործողություններ, որոնք անշրջելի կամ մեծ վնաս ունեն շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա։ Միևնույն ժամանակ՝ Ակբա բանկն աջակցում է այնպիսի ընկերություններին ու նախաձեռնություններին, որոնք նպաստում են կենսաբազմազանության զարգացմանը կամ պահպանությանը։ Այս բոլոր գործողություններին զուգահեռ՝ Ակբա բանկն իր Կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մինչև 2035թ.-ը նպատակ ունի հասնել զուտ զրոյական արտանետումներին»,- նշել է Ակբա բանկի Կայուն զարգացման բաժնի ղեկավար Օհան Ալվանդյանը։ Ակբան հրապարակել է նաև բանկի Կայուն զարգացման իր առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը: Մանրամասները՝ տեսանյութում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16884

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով