Պատկերացրեք իրավիճակ․ պատրաստվում եք ճամփորդության, պլանավորում եք խոշոր գնում կամ պարզապես ցանկանում եք արտարժույթով խնայողություն անել։ Համեմատում եք տարբեր կայքերում ներկայացված փոխարժեքները, ապա այցելում բանկ կամ արտարժույթի փոխանակման կետ։ Սակայն հերթում սպասելը ժամանակ է խլում, իսկ ձեր նախընտրած փոխարժեքը կարող է այդ ընթացքում փոխվել։ Սովորաբար մենք մտածում ենք, որ «թրեյդինգը» բարդ ու անհասանելի ֆինանսական գործընթաց է, որը պահանջում է հատուկ հմտություններ և մասնագիտացում։ Բայց իրականում այն սեփական ֆինանսները ճկուն ու անկախ կառավարելու հնարավորություն է։ Ահա թե ինչպես է Rate.am-ի և IDBank -ի կողմից համատեղ ստեղծված Rate.Trading հարթակը փոխում արտարժույթի առուվաճառքի կանոնները յուրաքանչյուրի համար։ Ստեղծված լինելով սեփական ժամանակն ու ֆինանսները գնահատողների համար՝ Rate.Trading հարթակն օժտված է հետևյալ հիմնական առավելություններով. Rate.Trading-ը պարզապես արտարժույթի փոխանակման հարթակ չէ․ այն ձեր նոր ֆինանսական գործիքն է, որը թույլ է տալիս խնայել ձեր ժամանակն ու միջոցները։ Միացե՛ք Rate.Trading -ին այսօր և օգտվե՛ք արտարժույթի առուվաճառքի բոլոր առավելություններից։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ



