Ադրբեջանը փորձում է անկախանալ Թուրքիայից. Անկարան դժկամությամբ է վերաբերում Բաքվի քայլերին

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում ի հայտ են եկել տարաձայնություններ։ Հիջաբի շուրջ սկսված վեճը վերածվել է փոխադարձ քաղաքական մեղադրանքների, մինչդեռ Անկարան պատրաստվում է ընդունել Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը և հայտնի չէ՝ կմասնակցի՞ այդ գագաթնաժողովին Ալիևը, թե ոչ: Միաժամանակ Մոսկվայում Պուտինն ու Փեզեշքիանը քննարկում են Իրանի շուրջ իրավիճակը, Ռուսաստանը փորձում է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև, իսկ Թրամփի ռուսական դիզելի գործարքը նոր հարցեր է առաջացնում ամերիկյան պատժամիջոցների և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ։ Իսրայելի ընտրությունները, Իրանի դեմ պատերազմի հեռանկարը և ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը նաև մեր տարածաշրջանում։ Այս փոխկապակցված գործընթացների մասին կխոսենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17167

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով