Ադրբեջանը Ռուսաստանին կտրամադրի իր տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների աշխատանքային գործունեության, գույքի, բանկային հաշիվների, ավտոմեքենաների և ընկերություններում ունեցած բաժնեմասերի վերաբերյալ տեղեկություններ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է ԱՊՀ երկրների դատական կատարածուների միջև նման տվյալների փոխանակում նախատեսող համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի մայիսին՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի կողմից։ Այն Ռուսաստանի Դաշնային դատական կատարածուների ծառայությանը հնարավորություն է տալիս համապատասխան տեղեկություններ պահանջել մյուս երկրների իրավասու մարմիններից։



