ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երկրում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ եթե ինքն անձամբ լիներ ընտրական քվեաթերթիկում, Հանրապետական կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ կտաներ։ «Ես քվեաթերթիկում չկայի, իսկ եթե լինեի, մենք ջախջախիչ հաղթանակ կտանեինք։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է Թրամփը։



