«Նիկոլը, ըստ էության, չի հերքում, որ ՀՀ-ն դարձնում է Ադրբեջանի ֆիլիալ. այսքանից հետո ո՞նց կարելի է սրանց սատարել». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլը, ըստ էության, չի հերքում, որ ՀՀ-ն դարձնում է Ադրբեջանի ֆիլիալ։ Փաշինյանը փաստացի ընդունում է իր և Ալիևի խոսույթի նույնական լինելը։ Այսքանից հետո ո՞նց կարելի է սրանց սատարել։ Քիչ առաջ Փաշինյանն ասում է . «Առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործում են նույն կամ շատ նման խոսույթ»։ Մարդը բառացի ինքնախոստովանում է, որ ինքն ու Ալիևը նույն խոսույթն ունեն։ Իսկ ի՞նչ է ասում Ալիևը։ Նա Արցախի 150 հազար հայերին անվանում է սեպարատիստ, իսկ Արցախյան պատերազմի մասնակիցներին ու Արցախի ղեկավարությանը՝ ռազմական հանցագործներ։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշա զադեն Հայ Եկեղեցու դեմ սուր մեղադրանքներ է հնչեցնում, նույնն անում է Փաշինյանը։ Ըստ էության ասվում է, որ Հայաստանը դարձնում են Ադրբեջանի ֆիլիալ։ Ու սրանք դեռ գուբեռնիա լինելուց էին խոսում։ Դուք Հայաստանը տանում եք ադրբեջանացման»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով