Նոյեմբերի 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ռյազան քաղաքի ուղղությամբ։ Հրդեհներ են բռնկվել «Ռոսնեֆտին» պատկանող Ռյազանի նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի տարածքներում։ Տարածաշրջանի նահանգապետ Պավել Մալկովի խոսքով՝ մեկ մարդ վիրավորվել է, իսկ էլեկտրահաղորդման գծերի վնասման հետևանքով քաղաքի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է։ ԱԹՍ-ների հարձակումներ են արձանագրվել նաև Ռոստովի և Վորոնեժի մարզերում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում երկրի 14 մարզերի, բռնակցված Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի օդային տարածքներում ոչնչացվել է 496 անօդաչու թռչող սարք։



