Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հրահանգով ամերիկյան կողմը «տքնաջան աշխատում» է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ: Այս մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցից հետո, որին ամերիկյան կողմից մասնակցել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: «Մեր նպատակն է ոչ միայն այս սարսափելի պատերազմին վերջ դնելը, այլև ավելի լայն անվտանգության ճարտարապետության ստեղծումը, որը կերաշխավորի, որ հակամարտության ավարտից հետո այն երբեք չկրկնվի», – հավելել է Քուշները X սոցիալական հարթակում գրառման մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17600

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով