Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի մեկ մասնակից: 110 կգ քաշային կարգի A ենթախմբում հանդես կգա Գարիկ Կարապետյանը: Այս քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին: Մինչ այս աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:



