Առանցքային է, որ բուժծառայությունները լինեն մարդակենտրոն. Ավանեսյան

«Ինձ համար առանցքային է, որ բուժծառայությունները լինեն մարդակենտրոն, իսկ բուժօգնության կազմակերպման գործընթացը` հնարավորինս պարզ և հասանելի քաղաքացու համար: Առողջապահական համակարգը պետք է հարմարվի քաղաքացու կարիքներին և, մենք պետք է դրսևորենք ճկունություն, խնդիրները արձանագրելու, բարձրաձայնելու և լուծում տալու հարցում»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը` թերապևտիկ մասնագիտությունների բլոկի ԱՆ խորհրդատուների հետ հանդիպմանը: Նախարարը կարևորել է ապահովագրության գործարկման այս շրջանում մասնագետների կողմից նեղ ոլորտային խնդիրների արձանագրումը և լավարկմանը միտված մտքերը, որոնք պետք է շարունակաբար թարմացվեն կլինիկական գործելակարգերում: Համատեղ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով քննարկմանը մասնակցում էին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչները: Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց նաև մասնագիտական ասոցիացիաների ակտիվ ներգրավման և նման ձևաչափով աշխատանքի շարունակականության կարևորությունը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17679

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով