ԱՄՆ-ն չի շտապում Իրանի հետ համաձայնագիր կնքելու հարցում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի համար ժամանակը նշանակություն չունի Իրանի հետ հնարավոր գործարքի հարցում։ Այս մասին նա ասել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է լրագրողի կայքում։ Ամերիկացի ղեկավարի խոսքով՝ շատերը, այդ թվում՝ «շատ խելացի» և «չափավոր» հայացքների տեր մարդիկ կցանկանային Իրանի հետ համաձայնագիր տեսնել։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն զգալի վնաս է հասցրել Իրանին և, հետևաբար, ժամանակը որոշիչ գործոն չի համարում բանակցություններում։ «Մենք արդեն շարքից դուրս ենք բերել շատ բաներ, քան պետք է անեինք։ Հնարավոր է՝ հարկավոր լինի ևս երկու շաբաթ, գուցե՝ երեք շաբաթ։ Ժամանակը մեզ համար որոշիչ նշանակություն չունի», – նշել է նա։ Թրամփը կրկնել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա՝ նշելով, որ իր կարմիր գծերից մեկն այն է, որ Իրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից։ Նա նաև կրկնել է, որ ցանկանում է Իրանից վերցնել ամբողջ հարստացված ուրանը։ Ինչ վերաբերում է Իրանի հրթիռային ծրագրին, Թրամփը հայտարարել է, որ հարկավոր է, որ Իրանը սահմանափակի հրթիռային կարողությունները։ «Հարկավոր է նայել նրանց հարևաններին։ Նրանք չեն կարող ունենալ ավելի քիչ։ Նրանք ասում են՝ իսկ մյուսնե՞րը։ Հրթիռները վատ են, բայց այո, նրանք պետք է սահմանափակեն դրանց քանակը։ Բայց այս ամենը վերաբերում է նրան, որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», – նշել է ԱՄՆ նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով