Սա պատերազմի պատճառ է… Կովկասը ոտքի են հանում Ռուսաստանի դեմ. Վարդան Հակոբյան

Եվրամիությունը կառավարող լիբերալ-գլոբալիստները Հայաստանն ու Հարավային Կովկասը փորձում են դարձնել պլատֆորմ՝ Ռուսաստանին հարված հասցնելու համար, և Կովկասը Ռուսաստանի դեմ ոտքի հանելը պատերազմի պատճառ է՝ «կազուս բելլի»։ 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ Վարդան Հակոբյան ը ՝ խոսելով Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովների և այս միջոցառումների ընթացքում հնչած հայտարարությունների մասին։ «Մակրոնը հայտարարում է, թե Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, բայց իր իսկ հայտարարությամբ այն դարձնում է կռվադաշտ։ Եթե անցնենք արդեն աշխարհաքաղաքական ու քաղաքական հարցերին, մենք տեսնում ենք, որ այս հայտարարություններով և այս քայլերով Հայաստանը դառնում է որոշակի պլատֆորմ… Հաճախ ենք այստեղ ասել, որ դե, Հայաստանն Ուկրաինա չէ՝ 50 մլն բնակչությամբ, նույնիսկ Ադրբեջան չէ, որը մոտավորապես 10 մլն բնակչություն ունի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով